Իտալական նավը Լիբիայի ափերին փրկել է 26 փախստականի
Իտալական բառնատար նավը Միջերկրական ծովի Լիբիայի ափերին փրկել է 26 փախստականների: Գրում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Daily Mail-ին:
Նավակը, որով նրանք ցանկացել են հասնել Եվրոպա, խորտակվել է լիբիական Սաբրատա քաղաքից ոչ հեռու և նրանց օգնության է հասել իտալական նավը:
Իտալիայի ծավափնյա պաշտանությունը գիշերը նավակից ազդանշան է ստացել և կապվել բեռնատար նավի հետ, որպեսզի անօրինական ներգաղթյալներին հանի աղետալի վիճակից:
Փրկվածներին տեղափոխել են իտալական Լամպեդուզա կղզի: Նրանց ազգային պատկանելության մասին տեղեկություններ չկան: