Ալի Խամենեի. Անթալիան անառակության և անբարոյականության քաղաք է
«Անթալիան անառակության և անբարոյականության քաղաք է»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
«Ասրիրան»-ի փոխանցմամբ՝ պահպանողական ուղղվածություն ունեցող «Ջավան» օրաթերթը, քննադատելով զբոսաշրջության նպատակով բազմաթիվ իրանցիների Թուրքիա կատարած այցելությունները, անդրադարձել է նախօրեին ԻԻՀ հոգևոր առաջնորդի ունեցած ելույթի այն հատվածին, որը վերաբերել է տուրիստական վայրեր այցելություններին:
«Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Անթալիան անվանեց մի քաղաք, որտեղ անառակություն ու անբարոյականություն է տիրում, որի պատճառով էլ նամազ անելու ընթացակարգը խախտվում է:
Մշակույթի պատասխանատուներն ու օրենսդիրները պետք է այնպիսի կանոններ սահմանեն, որպեսզի հարամ համարվող վայրեր այցելելու գովազդներ չարվեն»,-ԻԻՀ հոգևոր առաջնորդի խոսքերն է մեջբերում «Ասրիրան.քոմ» կայքը: