«Не верю». Աշոտյանը՝ «Համախմբում» կուսակցության մասին
Այդքան ընդդիմադիր ուժերը հերիք չէին, մեկն էլ ստեղծվեց «Համախմբում» անունով: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այդ կուսակցությունը ԲՀԿ-ի տրոհման արդյունքն է, բայց խոսում են համախմբման անհրաժեշտության մասին: Ինչպես ասում են, « Не верю»»,- հայտարարեց նա:
Այդուհանդերձ, նրա խոսքով, Օսկանյանի կողմի նոր կուսակցության ստեղծումը ցույց է տալիս, որ «նոր Սահմանադրությունը դառնում է քաղաքական իմաստով բացարձակապես լեգիտիմ»:
«Այդ շրջանակներն էին, որ քննադատում էին կառավարման խորհրդարանական մոդելի ներդրումը, «ոչ»-ի ինտենսիվ քարոզ էին անում: Եվ հիմա նրանք նույնպես ընդունում են նոր խաղի կանոնը»,- հավելեց նա:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Համախմբում» անունով կուսակցություն ստեղծելու մասին հայտարարել էր ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Վարդան Օսկանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նպատակ ունենք լրջորեն ներազդելու Հայաստանի քաղաքական գործընթացների վրա. Օսկանյան
- Օսկանյանի կուսակցությունը` «Համախմբում»