Գերմանիայի աջակողմյան կուսակցությունը հակաիսլամական մանիֆեստ է ընդունել
Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունը, որը վերջին տեղական ընտրությունների ժամանակ հաջողության հասավ գերմանական դաշնային 3 հողերում, Շտուտգարտում կայացած կուսակցական համագումարի ժամանակ որոշում է ընդունել բացահայտ հակաիսլամական քաղաքականություն վարելու մասին:
Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Պատվիրակները հավանության են արժանացրել առաջարկությունը նոր մզկիթներ կառուցելու և դեմքը փակող մուսուլմանական զգեստներ կրելու արգելքի մասին: Կուսակցության ծրագրում ընդգրկված է նաև այնպիսի կետ, ըստ որի՝ իսլամը օտար է Գերմանիայի համար:
Շաբաթ օրը Շտուտգարտի ոստիկանությունը բերման է ենթարկել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ ակցիա իրականացնող 400 ցուցարարների:
Ակցիա իրականացնող մոտ 900 գերմանացիները բողոքել են ընդդեմ աջակողմյան կուսակցության հիմնադիր համագումարի՝ նշելով, որ այն նացիոնալիստական գաղափարներ է տարածում: Իր հերթին «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ցուցարարներին մեղադրում է օրենքով իրենց տրված հավաքներ իրականացնելու քաղաքական ազատությունը սահմանափակելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին