Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 7 շախմատիստ
Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 7 շախմատիստներ: Կոսովոյի Գժակովո քաղաքում կայանալիք Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը կմասնակցեն Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջնությունը կմեկնարկի մայիսի 11-ին և կեզրափակվի 23-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում