Հայաստանի ֆուտզալի առաջնությունն ավարտվեց
Մայիսի 1-ին կայացած երկու խաղով ավարտվեց Հայաստանի ֆուտզալի 2015-2016 թթ. առաջնությունը: Վերջին տուրում «Չարբախը» 14:2 հաշվով հաղթեց ՎՊՀ թիմին, իսկ «Գյումրին» 10:9 հաշվով հաղթանակ տարավ ՀՊՏՀ-ի նկատմամբ: Արդեն նախորդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահովել էր ՀՊՏՀ թիմը, որը երկրորդ տարին անընդմեջ ուժեղագույնը ճանաչվեց Հայաստանում: Երկրորդ տեղն զբաղեցրեց «Չարբախը», իսկ երրորդ տեղը՝ «Գյումրին»: Գյումրեցիների ֆուտբոլիստ Արա Մկրտչյանը 64 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: