Մահացել է նկարիչ Հենրի Գարուկյանը
65 տարեկանում նախօրիեն կյանքից հեռացել է նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Հենրի Գարուկյանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Հենրի Գարուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը 18:00-ից, «Մատուռ» սգո համալիրի մեծ սրահում (հասցե` Ֆուչիկի 27/34), վերջին հրաժեշտը` մայիսի 4-ին, ժամը 13:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում (հասցե` Աբովյան 16):
Հենրի Գարուկյանը ծնվել է 1950 թ. սեպտեմբերի 27, Վանաձորում: 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1984 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Կատարել է ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ կերամիկայի, գոբելենի և քանդակի ժանրերում։
Ստեղծագործել է հիմնականում ֆիգուրատիվ, էքսպրեսիվ գեղանկարչության ժանրում: Կտավների հիմքում ընկած են Աստծո և մարդու փիլիսոփայական կապը, կնոջ կերպարի խորհրդավորությունը, ժամանակն ու տիեզերքը, մարդու հավերժական կռիվը: Առավել հայտնի են «Աստիճաններ» և «Մանեքենուհիներ» շարքերը, «Հալլեյ գիսաստղը», «Ուրբաթը», «Դոն Քիշոտի երազը», «Ցայտնոտ», «Փոքրիկ Մոցարտը», «Հայտնություն», «Բախ», «Թագավոր և թագուհի» և մի շարք այլ կտավներ: 1973թ-ից մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներով ներկայացել է Երևանում (1975թ., 1984թ.), Լոս Անջելեսում (1990թ.): Աշխատանքներից գտնվում են մի շարք համաշխարհային և հայաստանյան պատկերասրահներում, ինչպես նաև հարյուրավոր անհատական հավաքածուներում (Մայքլ Դուգլաս, Շառլ Ազնավուր, Բոբբի ՄքՖերրին և այլն):
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները