Ճապոնիան նախաձեռնում է հեղուկ բնական գազի միջազգային շուկայի ստեղծում
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը հաստատել է երկրում հեղուկ բնական գազի միջազգային բորսա ստեղծելու վերաբերյալ ռազմավարությունը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերին:
«Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը հողի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և տուրիզմի նախարարության հետ միասին նախորդ տարվա նոյեմբերից բանակցություններ էր վարում հեղուկ գազի խոշորագույն մատակարարների և սպառողների, ինչպես նաև` այդ ճյուղի հետ կապ ունեցող այլ կազմակերպությունների հետ: Եվ նկատի ունենալով մեր կողմից ստացված ողջ տեղեկատվությունը, մենք եզրակացրել ենք, որ Ճապոնիան, լինելով հեղուկ գազի խոշորագույն սպառողն աշխարհում, պետք է առաջատար դեր խաղա հեղուկ գազի գլոբալ շուկայի ստեղծման գործում», - ասված է գործակալության տիրապետած փաստաթղթում:
«Մենք հանդես ենք գալիս Ճապոնիայի տարածքում 2020թ-ի առաջին կիսամյակում հեղուկ բնական գազի միջազգային շուկայի ստեղծման նախաձեռնությամբ», - այս մասին Մեծ յոթնյակի երկրների էներգետիկայի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Մոտոո Հայասին:
Բորսայի գործունեության հիմքում պետք է ընկած լինեն հետևյալ սկբունքները. «գնորդները, վաճառողները և շուկայի մյուս մասնակիցները պետք է կիսեն հեղուկ բնական գազի ճկուն շուկա ստեղծելու ձգտումը, իսկ կառավարությունը պետք է խուսափի ոչ պետքակար միջամտությունից` հանդես գալով դիտորդի կարգավիճակում և իր ջանքներն ուղղելով միայն շուկայական կլիմայի բարելավմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում