Շվեյցարիայի հատուկ ծառայությունները սոցցանցերում բացահայտել են 400 հավանական ջիհադիստի
Շվեյցարիայի հետախուզության դաշնային ծառայությունը սոցցանցերի միջոցով արմատական իսլամի առնվազն 400 ենթադրյալ կողմնակից է բացահայտել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է գերատեսչության տնօրեն Մարկուս Զայլերը:
Նա նշել է, որ այդ ցուցակից շուրջ 70 մարդ գնացել է հակամարտությունների գոտիներ՝ իսլամիստական խմբավորումների կողմից զինված պայքարին մասնակցելու համար: Ընդ որում, նրանցից ոմանք արդեն վերադարձել են Շվեյցարիա և հատուկ հսկողության կարիք ունեն:
Նշվում է, որ անցյալ տարի հատուկ ծառայությունները արձանագրել են սոցցանցերի 300 օգտատիրոջ, որոնք կասկածվում են ահաբեկչությանը հարելու մեջ:
Շվեյցարիայի հատուկ ծառայությունները նաև հրապարակել են ամենամյա զեկույցը, որում ասված է, որ Եվրոպայում ահաբեկչության սպառնալիքն աճել է, մասնավորապես կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության հետ, որը Եվրոպա է ուղարկում հատուկ պատրաստված գրոհայինների:
Զեկույցում նաև նշվում է, որ Շվեյցարիան ահաբեկչական խմբավորումների հիմնական թիրախ չէ, քանի որ չի մասնակցում հակաահաբեկչական գործողություններին: Այդուհանդերձ, քարոզչական տեսահոլովակներից մեկում 60 այլ երկրի հետ միասին նաև Շվեյցարիայի դրոշը կա: Անջատականներն այդ պետություններին սպառնում են ահաբեկչական ակտերով՝ կապված ԻՊ դեմ կոալիցիային վերջիններիս մասնակցության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները