Sotheby's-ում աճուրդի կհանվի պատմության մեջ երկրորդ ամենամեծ ադամանդը
Թենիսի գնդակի չափ ունեցող ադամանդը, որը պատմության մեր երկրորդն է մեծությամբ, աճուրդի կհանվի Sotheby's-ում: Գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Աճուրդի տանը ակնկալում են, որ այն կվաճառվի 70 մլն դոլարով: Աճուրդը նախատեսվում է անցկացնել հունիսի 29ին:
Sotheby's-ում նշում են, որ Lesedi la Rona անունով ադամանդն առանձնանում է իր աննախադեպ է մաքրությամբ:
Աղբյուրը գրում է, որ աճուրդում վաճառված ամենաթանկարժեք ադամանդը շարունակում է մնալ «Երկնագույն լուսին»-ը, որը 2015-ի վերջին վաճառվել է 48,5 մլն դոլարով:
Discover the 1109-ct Lesedi la Rona, the largest rough diamond discovered in 100 years https://t.co/7BLeO1uQHa pic.twitter.com/RBFrIAGzEG
— Sotheby's (@Sothebys) 4 мая 2016 г.
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ