ԱՆ. Վիրավորված զինծառայողի աչքից հեռացվել են օտար մարմինները
Քիչ առաջ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի երկրորդ` ձախ աջքի վիրահատությունը: Այս մասին տեղեկացնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ զրույցում ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը նշել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Աչքից հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները:
Աղբյուրը նշում է, որ վիրավորի մյուս` աջ աջքի վիրահատությունը կատարվել էր ապրիլի 30-ին: Բժիշկների կողմից կիրականացնեն բոլոր անհրաժեշտ քայլերը վիրավորի տեսողությունը վերականգնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում