Անչելոտտին «Ռեալին» կոչ է անում զգուշանալ Ագուերոյից
Մադրիդյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին իր նախկին թիմին կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին:
«Ագուերոն շատ լավ հարձակվող է: «Ռեալը» պետք է հետևի նրան, որովհետև նա հեշտությամբ կարող է գոլ խփել «Սանտյագո Բեռնաբեուում»,- ասել է Անչելոտտին goal.com-ին տված հարցազրույցում:- Առաջին խաղում (0:0) Ռամոսն ու Պեպեն չեզոքացրեցին նրան, և ես հույս ունեմ, որ պատասխան խաղում տեղի կունենա նույնը: Բայց դա հեշտ չի լինի «Ռեալի» համար:
Անցած շաբաթ «Մանչեսթեր Սիթին» գերազանց անցկացրեց առաջին խաղակեսը, սակայն երկրորդ խաղակեսում նրանք փոքր-ինչ հոգնեցին: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի պատասխան խաղը»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ