Գաբրիել Ղազարյանը հյուրընկալել է Գեորգի Կետոևին և Լևան Բերիանիձեին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հյուրընկալել է օլիմպիական վարկանիշներ նվաճած Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գեորգի Կետոևին ու Լևան Բերիանիձեին:
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել՝ կապված մարզիկների հաջող ելույթների և, որպես վերջնարդյունք, նվաճած օլիմպիական ուղեգրերի հետ:
«Վստահ եմ, որ ամռանը Ռիոյում ամենակարևոր մարզական միջոցառման ժամանակ նույնպես կցուցաբերեք կամային ու մարզական ձեր լավագույն հմտությունները և կկարողանաք բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը»,- ասել է նախարարը:
Ինչպես Գեորգի Կետոևը և Լևան Բերիանիձեն, այնպես էլ նրանց ուղեկցող Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, վստահեցրել են որ կանեն առավելագույնը՝ այս մարզաձևում օլիմպիական մեդալներ նվաճելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
«Մեզ համար մեծ պատիվ է մրցահարթակ դուրս գալ Հայաստանի դրոշի ներքո: Մեր առաջնահերթ նպատակն այդ դրոշը 2016 թվականի օլիմպիական խաղերի մայրաքաղաքում բարձրացնելն է»,- իր և թիմակցի անունից ասել է Գեորգի Կետոևը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ