Արմեն Ռուստամյանը՝ կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի կողմից ինքնուրույն որոշումներ կայացնել մասին. «Ժողովուրդ»
«Հայաստանում արդեն երկու ամիս է՝ գործում է կոալիցիոն կառավարություն: Սակայն ՀՀԿ-ն նախկինի պես շարունակում է ինքնուրույն որոշումներ կայացնել: Սա այն դեպքում, երբ կոալիցիոն հուշագիրը, որը ստորագրվեց փետրվարի 24-ին և կոչվում է «Քաղաքացիական համագործակցության համաձայնագիր»,- ենթադրում է, որ ռազմավարական նշանակության հարցերի շուրջ կոալիցիա կազմած քաղաքական ուժերը պետք է միասնական դիրքորոշմամբ հանդես գան»,-գրում է «Ժողովուրդը»
Աղբյուրը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից փորձել է պարզել, թե իրենք ինչպես են վերաբերվում այն փաստին, որ բոլոր որոշումները ՀՀԿ-ի ղեկավարությունն ինքնուրույն է կայացնում, երկրի կարևորագույն խնդիրները քննարկում է ՀՀԿ նիստի ընթացքում, ինչին նա պատասխանեց. «Գիտեք, որ համագործակցությունը ենթադրում է նաև ունենալ համադրող մարմին, որը պետք է պարբերաբար խորհրդակցություններ իրականացնի: Այդ նիստը դեռ չի կայացել. կկայանա մոտ ժամանակներս, և կողմերի տեսակետները համադրելու խնդիրն ավելի պաշտոնական կառաջանա այդ նիստի ժամանակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ