ԼՂՀ ԱԳՆ. Առաջիկայում ԼՂ անկախության ճանաչումների շարանը շարունակվելու է
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը «Ազատություն» ռկ-ին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ԼՂ անկախության ճանաչումների շարանը շարունակվելու է:
«Արցախի միջազգային ճանաչումը շատ կարևոր եմ համարում նաև այն առումով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև բանակցային գործընթացի վրա: Դա թույլ կտա ապահովել բանակցային գործընթացի անդառնալիությունը, նաև թույլ կտա բանակցող կողմերին, հակամարտող կողմերին կենտրոնանալ բուն, ռեալ խնդիրների վրա, այն է՝ թե ինչպես ապահովել խաղաղ գոյակցության պայմաններ երկու անկախ պետությունների համար, որոնք ձևավորվել են այս տարածաշրջանում Խորհրդային Միության փլուզումից, դրան հետևած պատերազմից հետո»,- ասել է Կարեն Միրզոյանը:
«Ազատություն» ռկ-ի հարցին, թե արդյոք ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղը կճանաչեն նաև միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները, Միրզոյանը պատասխանեց․ - «Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ այդ պահը գալու է: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և որքան կայացած լինի մեր պետությունը, որքան մենք կարողանանք զարգացնել այն, այդքան ավելի մոտ ենք լինելու այդ նպատակին»:
Իսկ հարցին, թե ինչպես են Ղարաբաղում վերաբերվում Հայաստանի կառավարության նիստի օրակարգում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին ընդդիմադիր պատգամավորների առաջարկի ընդգրկմանը, Կարեն Միրզոյանը արձագանքել է. «Լեռնային Ղարաբաղում կարծում են, որ դա Հայաստանի Հանրապետության և օրենսդիրների որոշելիքն է»:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Ես իմ հայրենիքը միշտ էլ ճանաչում եմ. Սեյրան Օհանյանը՝ պատգամավորների նախագծի մասին
- Քաղաքագետ. ԼՂՀ անկախության ճանաչումը հակամարտությունը կտեղափոխի այլ փուլ
- Կառավարությանը ներկայացվել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագիծ
- «Ճանաչում». Բողոքի ակցիա ԱԳՆ շենքի դիմաց
- ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
- Պետք է ստեղծել Արցախի անկախությունը ճանաչելու հասարակական պահանջ. քաղաքագետ
- Ռասել Փոլարդ. ԼՂՀ ճանաչումը ներկայիս սահմաններով միակ մարդասիրական լուծումն է