Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Կարինա Համբարձումովայի հետ
Տեղի ունեցան Ռուսաստանի ակումբային առաջնության 3-րդ տուրի հանդիպումները, որում Լիլիթ Մկրտչյանի «Յուգրա» ակումբի մրցակիցն էր Թաթարստանի «Նավակ» թիմը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Լիլիթ Մկրտչյանը մրցակիցն էր Կարինա Համբարձումովան, և նրանց պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ «Յուգրա» թիմի մյուս բոլոր շախմատիստուհիները հաղթանակ տոնեցին: «Յուգրան» հաղթեց ընդհանուր 3,5:0,5 հաշվով:
Կանանց պայքարում առաջատարը «ШСМ Legacy Square Capital» թիմն է, որն իր բոլոր հանդիպումներն ավարտել է հաղթանակով: Այսօր կայանալիք 4-րդ տուրում «Յուգրայի» մրցակիցն է «Մոսկովյան պատանեկություն» թիմը, իսկ Լիլիթ Մկրտչյանը կմրցի Կարինա Իվանովայի հետ:
Տղամարդկանց պայքարում նույնպես առաջատարը «ШСМ Legacy Square Capital» ակումբն է, որի կազմում հանդես է գալիս Սերգեյ Կարյակինը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին