Կարեն Գրիգորյանը՝ Բրանկո Վուկմանովիչի հուշամրցաշարի հաղթող
Երեկ Չեռնոգորիայի Տիվատ քաղաքում տեղի ունցավ Բրանկո Վուկմանովիչի 6-րդ հուշամրցաշարը, որն անցկացվում էր արագ շախմատի ձևաչափով: Մրցաշարը բավական ուժեղ կազմ էր հավաքել. 58 մասնակիցներից 14 կրում էին գրոսմայստերի, 5-ը՝ միջազգային վարպետի կոչում: Հայաստանը մրցաշարում ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մեր շախմատիստը մրցաշարն անցավ առանց պարտության` տանելով 6 հաղթանակ և ևս երեք պարտիա ավարտելով ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով՝ Գրիգորյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և մեկ միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականն զբաղեցրած գրոսմայստեր Դանիլո Միլանովիչից: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Ավելացնենք, որ սա արդեն մայիս ամսվա ընթացքում Կարեն Գրիգորյանի երկրորդ մրցաշարային հաղթանակն է. մայիսի 1-ին նա հաղթել էր «Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարում: