Ռուբեն Մելիքյանը արդեն Արցախում է. ՀԺ
Ինչպես հայտնի է, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը դառնալու է ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը:«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Մելիքյանը երեկ Արցախում է եղել և հանդիպում է ուեցել ԼՂՀ խորհրդարանական խմբակցությունների հետ:
ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն էլ թերթի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ խորհրդարանում Ռուբեն Մելիքյանի հետ հանդիպումներ են ընթանում, և ապրիլի 5-ին քննարկելու են օմբուդսմենի թեկնածուի հարցը»:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ հրաժարական էր տվել ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը:
Ռուբեն Մելիքյանը թերթի հետ հեռախոսազրույցում, պատասխանելով հարցին, թե ինքն է լինելո՞ւ ԼՂՀ նոր օմբուդսմենը՝ ասել է. «Ես չեմ կարող դա պաշտոնապես հաստատել»: Նա նաև հավելել է, որ այժմ ինքն արձակուրդում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում