Թուրքիայից ներկրվող ապրանքները կարող ենք արտադրել Հայաստանում. Մ. Հակոբյան
Հայաստանյան շուկայում արտադրվող ցանկացած ապրանքի ինքնարժեքն ավելի բարձր է, քան ներկրվածը, ինչն էլ սպառնալիք է հանդիսանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Անդրադառնալով հայաստանյան շուկայում գոյություն ունեցող թուրքական ապրանքների վերացմանը՝ նա ասաց. «Եթե մենք ասում ենք ոչ թուրքական ապրանքներին, ապա պետք է ունենանք անալոգային տվյալ ապրանքի տեսակը Հայաստանում կամ այլ երկրներից ներկրելու միջոց»:
Սակայն նշեց նաև, երբ մարդիկ ասում են, թե եկեք եվրոպական ապրանքներ ներկրենք, եթե իհարկե եվրոպական են, դրանք էլ բարձր գին ունեն, որը գնելու հնարավորություն չունի հայ սպառողը:
Նրա խոսքերով, այն ինչ ներկրվում է Թուրքիայից, հատկապես հագուստը, կարելի է տեղում արտադրել:
Հարակից հրապարակումներ`
- Որևէ մեկի մտքով այս պահին չի անցնում Թուրքիայից ապրանքների ներկրումը արգելել. Արծվիկ Մինասյան
- «Ոչ թուրքականին» պահանջով՝ կառավարության դիմաց ցուցարարները աղբամանը նետեցին թուրքական ապրանքները
- Չենք կարող վստահ լինել, որ թուրքական սնունդով մեր հանդեպ բակտերիական զենք չի կիրառվում. Ծովինար Կոստանյան
- Ողջունելի է ապրանքի վրայի «թուրքական չէ» մերժողական պիտակը. Թաթուլ Մանասերյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին