ԱԳ փոխնախարար. Ադրբեջանը որդեգրել է պետական մակարդակով խրախուսվող ահաբեկչության քաղաքականություն
«Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը պայքարում է ահաբեկչական կազմավորումների բարբարոսական գործողությունների դեմ, այդ նույն անմարդկային ձեռագրով գործում է միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունը՝ Ադրբեջանը»:
Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով փաստը, որ Ադրբեջանի նախագահը պարգևատրել է և լուսանկարվել ադրբեջանական զինծառայողի հետ, ով պատկերված էր ԼՂ ՊԲ զինծառայող Քյարամ Սլոյանի անդամահատված գլուխը ցուցադրող լուսանկարներում:
Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ նման հանցագործության խրախուսումն ամենաբարձր պետական մակարդակով Ադրբեջանի համար նորություն չէ. Բուդապեշտում քնած վիճակում հային կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը, 2012թ.-ին Բաքու արտահանձնվելուն պես, Ադրբեջանի նախագահի կողմից անմիջապես ազատվեց պատիժը կրելուց, պարգևատրվեց և հերոսացվեց:
«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ս.թ. ապրիլին սանձազերծված ագրեսիայի ընթացքում դպրոցների նպատակային հրետանակոծումը, ինչի արդյունքում զոհվել և վիրավորվել են երեխաներ, տարեց անձանց կտտանքների և խոշտանգումների միջոցով տանջամահ անելը, ԼՂ գերեվարված զինծառայողների դիակների խեղումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը որդեգրել է պետական մակարդակով խրախուսվող և ուղղորդվող ահաբեկչության և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու քաղաքականություն»,-ասել է ԱԳ փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Տպագրվել է ԼՂՀ ՄԻՊ զեկույցը՝ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ
- Զեյնալյան. Գլխատված զինծառայողների ընտանիքների անդամների անունից գանգատներ են ներկայացվել ՄԻԵԴ
- ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանի ԶՈՒ-ի հանցագործությունները իրենց դաժանությամբ չեն տարբերվում մեկ դար առաջ իրականացված ցեղասպանությունից
- Ադրբեջանցի զինծառայողների դիակների վրա չի արձանագրվել անհարգալից կամ դաժան վերաբերմունքի որևէ հետք. հայտարարություն
- Լ. Ալավերդյան. 48 թվականից հետո ոչ մի պետություն այսպես ցուցադրական չի հակադրել իրեն քաղաքակիրթ աշխարհին
- Քյարամ Սլոյանի հայրը երկու օրից Արցախ է մեկնելու
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում