Շվեդիայում մահացել է հանգուցած ատրճանակ քանդակի հեղինակը
Այսօր 81 տարեկանում մահացել է շվեդ քանդակագործ Կարլ Ֆրեդերիկ Ռեյտերսվորդը, ով շատերին հայտնի է հանգուցած ատրճանակի բրոնզե խորհրդանշական քանդակով: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Այդ քանդակը տեղադրված է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի մոտ: Կոչվում է Non Violеnce («Ոչ բռնությանը»): Այդ քանդակով արվեստագետն արտահայտել է իր վերաբերմունքը 1980 թվականին Նյու Յորքում երկրպագուի կողմից Ջոն Լենոնի սպանությանը:
«Ես լի էի դառնությամբ և զայրույթով և անմիջապես սկսեցի ստեղծել խորհրդանիշ՝ Ջոն Լենոնի և մյուսների համար, ովքեր դարձել են մարդասպանների զոհերը»,- այսպես էր նկարագրել նման աշխատանք ստեղծելու իր գաղափարը քանդակագործը:
Այդ աշխատանքը դարձել է քանդակագործի ամենահայտնի գործերից մեկը, դրա կրկնօրինակները գտնվում են շվեդական մի շարք քաղաքներում, նաև Լիվերպուլում, Լոս Անջելեսում և այլ երկրներում:
Կարլ Ֆրեդերիկ Ռեյտերսվորդը ծնվել է 1934 թվականին: Սկսել է իր ստեղծագործական գործունեությունը 1950-ականներից: Սկզբում նա տարված է եղել գեղանկարչությամբ, ավելի ուշ սկսել է զբաղվել քանդակագործությամբ: Գրել է բանաստեղծություններ, նաև սիրել է թատրոնը:
1980-ականների ինսուլտից հետո մասնակիորեն կաթավահար է լինում: Սկսում է միայն ձախ ձեռքով աշխատել: Ձախ ձեռքով արված գեղարվեստական աշխատանքները ցուցադրվել են Ստոկհոլմի Ազգային պատկերասրահում 1984 թվականին՝ «Այլ ձեռքով» ցուցահանդեսում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ