Չինաստանում երեխան ծնվել է 31 մատով
Չինաստանի նահանգներից մեկում՝ Հունանում, ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Երեխան ծնվել է ձեռքի 15 և ոտքի 16 մատերով: Նա հիմա երեք ամսական է:
«The telegraph»-ի հաղորդմամբ, բնածին արարտը պայմանավորված է մի քանի գործոններով: Երեխան ունի երկու ափ, սակայն երկու ձեռքերին էլ չունեն բութ մատեր: Մայրն էլ նույն խնդիրը ունի (polydactylism):
Երեխայի հայրը պատմել է, որ մինչ երեխայի ծնվելն ունեցել են մտահոգություն, որ նա էլ մոր նման կծնվի:
«Մենք գնացինք Շենզենի երեք մեծ հիվանդանոցները, սակայն ուլտրաձայնային հետազոտությունների ընթացքում բժիշկները որևէ արատ չհայտնաբերեցին մեր երեխայի մոտ»,-ասել է նա:
Նրա ծնվելուց հետո ծնողները շոկ են ապրել: Բժիշկները նշել են, որ արատը կարելի է ուղղել վիրահատությունների միջոցով, սակայն դրանք պետք է իրականացվեն քանի դեռ երեխան փոքր է ու դեռ ոսկորները չեմ ամրացել: Հուսահատ ծնողները չգիտեն, որտեղից կարելի է նման մեծ գումար գտնել: Վիրահատության համար պահանջվում է մի քանի տասնյակ ֆունտ ստեռլինգ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ