Պոլ Պոգբա. «Յուվենթուսում» աճեցի Բուֆոնի ու Պիրլոյի շնորհիվ»
«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է թուրինյան ակումբ տեղափոխվելուց հետո իր առաջընթացի մասին:
«Ես, իրոք, վերջին տարիներին լրջորեն առաջադիմել եմ: Կարծում եմ՝ դա կապված է այն բանի հետ, որ գերազանց ֆուտբոլիստների շրջապատում եմ: Նրանք համեստ ու շատ աշխատասեր մարդիկ են, որոնց հետ սկսում ես ջանասիրաբար մարզվել: Ես խոսում եմ այնպիսի խաղացողների մասին, ինչպիսիք են Ջանլուիջի Բուֆոնն ու Անդրեա Պիրլոն: Նրանք ինձ համար օրինակներ են, և ես ուզում եմ հասնել այն ամենին, ինչին նրանք են հասել»,- հայտարարել է Պոգբան: