Դավութօղլու. Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց կարիքն ունեն
Չնայած Սիրիայի տարածքում ռուսական Су-24-ի խոցմանը՝ Թուրքիան ու Ռուսաստանը տարածաշրջանում մնում են կարևոր երկրներ ու միմյանց կարիքն ունեն: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Լենտայի» փոխանցմամբ, Թուրքիայի գործադիր մարմնի ղեկավարն ասել է, որ իրենց երկրները միշտ հարևաններ են եղել:
«Այսօր էլ մենք մնում են տարածաշրջանի երկու կարևոր պետությունները: Ուղղաթիռի հետ կապված միջադեպն Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն չէր »,-ասել է նա:
Դավութօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեցել են լավ հարաբերություններ:
«Մենք ցանկանում ենք, որ ապագայում էլ այդ հարաբերությունները լավ լինեն»,-ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները լարվեցին 2015-ի աշնանը, երբ նոյեմբերի 24-ին թուրքական Ռազմաօդային պաշպանության ուժերը Սիրիայում խոցեցին ռուսական Су-24 կործանիչը: Դեպքից հետո Ռուսաստանը մի շարք պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիացի նախարար.«Ռուսական ինքնաթիռի խոցման պատճառը Էրդողանի որդու նավթային բիզնեսն է»
- Էրդողանը վաղուց էր պլանավորել ռուսական ինքնաթիռի խոցումը
- Ռուսական ինքնաթիռի կործանումը վնաս կհասցնի Թուրքիայի սպորտային տուրիզմին
- Սերգեյ Լավրով. Այս տրամաբանությամբ Թուրքիան կրող է խոցել նաև հյուսիսաատլանտյան դաշինքի ինքնաթիռները
- Ռուսական կործանիչի խոցման հարցով ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է հրավիրել
- Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Ռուսական Су-24-ի խոցումը «լուրջ դեպք» է
- Պուտինը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում