Ուժեղ տնտեսությամբ Հայաստանը կզսպեր Ադրբեջանի ռազմատենչությունը. Վահագն Խաչատրյան
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում կարծիք է հայտնել, որ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը գնաց Ղարաբաղ, քանի որ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության ակունքներում կանգնած ցանկացած գործիչ, անկախ այն բանից, թե այսօր պաշտոն զբաղեցնում է թե ոչ, ունի որոշակի պարտավորություն Ղարաբաղի նկատմամբ, իսկ Տեր-Պետրոսյանի քաղաքական օրակարգում Ղարաբաղի խնդրի լուծումը միշտ եղել է առաջնային հարց:
Տնտեսագետը համոզված է՝ «եթե Հայաստանի իշխանությունը տարիներ շարունակ կարողանար տնտեսությունը զարգացնել ազատ մրցակցության պայմաններում, ապա մենք այսօր կունենայինք ավելի լավ վիճակում գտնվող Հայաստան, ինչը, նրա կարծիքով, կզսպեր Ադրբեջանի ռեզմատենչ մղումները»:
Խաչատրյանի դիտարկմամբ, քառօրյա պատերազմը հարուցեց իշխանությանն ուղղված հանրային պահանջներ, սակայն իշխանությունը, կարծես, մտադիր չէ անսալու այդ պահանջին. մասնավորաբար, նա անընդունելի է համարել այն անհաղորդ կեցվածքը, որ իշխանությունը դրսևորեց ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ. Լևոն Տեր-Պետրոսյան
- Արցախում կայացել է Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում