«Մանչեսթեր Սիթին» հասկացել է անցյալի իր սխալները
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆեռնանդինյոն «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումից առաջ նշել է մրցակցի ուժը: Այդուհանդերձ, բրազիլացու խոսքերով՝ «քաղաքաբնակների» նպատակն առաջվա պես եզրափակիչ մտնելն է: Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:
«Ռեալը» եվրոպական գրանդներից մեկն է,- Ֆեռնանդինյոյի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Մադրիդյան թիմի կազմում բարձրակարգ վարպետները շատ են, նրանք Չեմպիոնների լիգայում նաև հարուստ ավանդույթներ ունեն: Այդ պատճառով «Ռեալի» դեմ խաղում ոչ մեկի համար էլ հեշտ չի լինի: Բայց մենք հավատում ենք հաջողությանը: Անհրաժեշտ է լավ հանդիպում անցկացնել ու մտնել եզրափակիչ: Ճնշումը շատ մեծ է: Եվ ուրախ պահեր ենք ունեցել, և հիասթափություններ: Բայց նման խաղերում շատ բան ես սովորում, անգնահատելի փորձ ձեռք բերում: Երբ ինչ-որ սխալ ես գործում, հետո աշխատում ես չկրկնել այն:
Ամեն դեպքում՝ նպատակը մեկն է՝ մտնել եզրափակիչ: Մենք հասկացել ենք անցյալի անհաջողությունների դասերը և ընթացիկ մրցաշրջանում քիչ դժվարություններ չենք հաղթահարել: Այս խաղարկության ընթացքում հաճախ կորցրել ենք առանցքային խաղացողներին, սակայն փլեյ-օֆֆում առավելության հասանք երկու լուրջ թիմի նկատմամբ ու մտանք կիսաեզրափակիչ: Հիմա շատ մոտ ենք խաղացողներիս ու ողջ ակումբի համար պատմական պահին»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին