Կինը խնդրել է ամուսնուն սպանել Իսլամական պետության ահաբեկիչի հանդերձանքով
Բրիտանիայի մի բնակչուհին վարձու մարդասպանին խնդրել է 6.3 հազար եվրոյի դիմաց սպանել ամուսնուն: Նա խնդրել է, մարդասպանն այնպիսի հանդերձանք կրի, որպեսզի տպավորություն ստեղծվի, ամուսնուն սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները: Այս մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ կինը 28 տարեկան է, նրա անունը Նուրթեն Թայքուր է:
Նշվում է, որ դատարանում կինն ընդունել է մեղքը: Դատարանը գործով վճիռ կկայացնի մայիսի 13-ին: Կինն այդ քայլին գնացել է, որպեսզի կարողանա լինել իր սիրեկանի հետ, ում գոյությունը գաղտնի է պահել:
Ամուսնուն սպանել չի հաջողվել: Նրան զարմացրել է կնոջ քայլը. «Ես դեռ չեմ հասկանում, թե ինչու էր նա ցանկանում ինձ սպանել: Եթե նա ուզում էր բաժանվել ինձանից, ապա դա կարող էր անել նորմալ ճանապարհով»:
Պարբերականը նշում է, որ կինը ընտանիքի հետ Մեծ Բրիտանիա է եկել, երբ երեխա էր: Նա ամուսնացել է 16 տարեկանում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին