Մոսկվայում վարորդը վրաերթի է ենթարկել հղի կնոջը
Մոսկվայի արևելքում այսօր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խաչմերուկը հատելիս չի հասցրել արգելակել և վրաերթի է ենթարկել հղի կնոջը:
Life.ru-ի փոխանցմամբ, կինը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մայրաքաղաքային հիվանդանոց և այժմ բժիշկները պայքարում են նրա առողջության և երեխայի կյանքի համար:
Ըստ աղբյուրի, 25-ամյա կինը եղել է հղիության 9-րդ ամսում: 71-ամյա վարորդի հետ, լրատվամիջոցի փոխանցմամբ, աշխատում են ոստիկանության ծառայողները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին