ԱՄՆ-ն Վրաստան տանկեր ու հետևակային մարտական մեքենաներ է ուղարկել
Պենտագոնը Վրաստանի տարածք է ուղարկել Abrams տանկեր ու Bradley հետևակային մարտական մեքենաներ՝ «Բարձր մակարդակով գործընկերության» համատեղ զորավարժություններին մասնակցելու համար: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության հրապարակած տվյալները:
Զորավարժություններն անցկացվելու են մայիսի 11-26-ը Թբիլիսիի մերձակայքում տեղակայված Վազիանի ռազմաբազայում, դրանց մասնակցելու է ընդհանուր առմամաբ 1300 զինծառայող Վրաստանից, ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից:
«Բարձր մակարդակով գործընկերության» շրջանակում զորավարժություններն անցկացվում են երկրորդ անգամ: