ԼՂՀ վարչապետի խոսնակ. Դպրոցական դասերը հետաձգելու ոչ մի պլան չկա
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ դպրոցական դասերը հետաձգելու ոչ մի պլան չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում»,-այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը՝արձագանքելով տարածված խոսակցություններին:
Նա նշել է, որ դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռք առնել:
«Խնդրում և պահանջում եմ անհիմն ու չճշտված տեղեկատվություն չտարածել, ժողովուրդ ջան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան