Էնրիկեն կարող է հրաժարվել Ալվեշի ու Թուրանի ծառայություններից
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի խանգարի պաշտպան Դանի Ալվեշին ու կիսապաշտպան Արդա Թուրանին , եթե նրանք կարիերան այլ ակումբներում շարունակելու առաջարկներ ստանան: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Ոչ վաղ անցյալում երկու ֆուտբոլիստներն էլ բավական գրավիչ առաջարկներ են ստացել չինական ակումբներից, սական դրանք մերժվել են: Այդուհանդերձ, ներկա պահին «Բարսելոնը» պատրաստ է լսել նոր առաջարկները: Ակումբում հասկանում են, որ շատ քիչ գումար կարող են վաստակել Ալվեշի տրանսֆերի վաճառքից, բայց պատրաստ են դրան: Թուրանի դեպքում իսպանական գրանդը համապատասխան փոխհատուցում կպահանջի: