Թուրքիայի քրիստոնյաները բողոքում են եկեղեցիների բռնագրավման դեմ
Դիարբեքիրում աճում է քրիստոնեական համայնքների դժգոհությունը՝ կառավարության կողմից եկեղեցիների բռնագրավման հետ կապված: Այս մասին գրում է sedmitza.ru կայքը՝ հղում անելով FIDES գործակալությանը:
Քրիստոնեական համայնքը բողոքում է իշխանությունների կողմից Տիգրիսի ափին մեծ տարածքի զավթման դեմ, որպես պատրվակ իշխանություններն օգտագործում են Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ ռազմականացված գործողության իրագործումը:
Դիարբեքիրի բոլոր եկեղեցիները զավթվել են՝ Հայ Առաքելական Սուրբ Կիրակոսը, սիրիական Մարիամ Աստվածածինը, կաթոլիկ, հայ կաթողիկե և բողոքական եկեղեցիները: Բացի այդ զավթվել է ավելի քան 6 հազար մասնավոր տուն, որոնք գլխավորապես տեղակայված են Հին քաղաքում:
Բռնագրավման պահին եկեղեցիներն իշխանությունների կողմից փակված էին ու չէին գործում:
Սիրիական հիմնադրամի ներկայացուցիչներն ապրիլի կեսին դիմել էին Դիարբեքիրի դատարան՝ բողոքելով իշխանությունների գործողությունների դեմ: Հայ առաքելական եկեղեցու հիմնադրամը դիմել է Պետական խորհուրդ՝ խնդրելով չեղյալ համարել բռնագրաման մասին որոշումը:
Բողոքող քաղաքացիներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ կառավարության որոշումը չունի օրինական որևէ հիմք և հակասահմանադրական է: Հայկական հիմնադրամի իրավաբանի խոսքով, բռնագրավման պատճառները հստակ նշված չեն, ինչը հակասում է գործող օրենսդրության:
Կառավարության որոշման համաձայն, տարածքները բռնագրավում են ռազմական հակամարտության ընթացքում Դիարբեքիր քաղաքի կենտրոնական հատվածի պատմական տեսքը պահպանելու նպատակով:
Ըստ աղբյուրի, վերջին տարիներին մարդիկ չէին կարողանում կանոնավոր այցելել Թուրքիայի զինված ուժերի և քրդերի միջև ռազմական բախումների հետևանքով: Չնայած դրան, եկեղեցիների բռնագրավման մասին կառավարության որոշումը դժգոհություն է առաջացրել քրիստոնյաների շրջանում: Կառավարությունը վստահեցնում է, որ կրոնական որևէ դրդապատճառ չունեն, քանի որ նաև բռնագարվել են մի քանի մզկիթ: Բայց Թուրքիայում մզկիթները ֆինանսավորվում են պետության կողմից, իսկ քրիստոնեական եկեղեցիները պատկանում են քրիստոեական համայքներին և գոյատևում են մասնավոր նվիրատվությունների հաշվին:
Տեղի հոգևոր հովվի խոսքով, բռնագրավման նպատակը ոչ թե պահպանելն ու վերականգնել է, այլ սեփականացնելը: Նա պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ի նշան բողոքի, եկեղեցիներում սկսել են անցկացնել ծիսական արարողությունները, չնայած ռազմական գործողությունների հետ կապված վտանգը մեծ է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ