Իսպանական դատարանը բասկյան ահաբեկիչների համախոհին դատապարտել է՝ Facebook-յան գրառման համար
Իսպանիայի ազգային դատարանը բասկյան ահաբեկչական ԷՏԱ կազմակերպության համախոհ Խավիեր Օտերո Լատատուին (Xabier Otero Latatu) դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ Facebook-ում խմբավորման գործունեության գովաբանման և Բասկերի երկրի անկախության կոչերի համար: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով EFE գործակալությանը:
Բացի այդ, Լատատուն նույն դատարանի որոշմամբ, 6 տարով զրկվել է հանրային ու քաղաքական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:
Լատատուն Facebook-ում հրապարակել է ԷՏԱ կազմակերպության գործունեության մասին գրառում, արել մեկնաբանություններ ու հրապարակել կազմակերպության անդամներից մեկի լուսանկարը, որը մահացել է բանտում:
Դատախազությունը դատարանից պահանջել էր երկու տարվա ազատազրկում, ինչպես նաև 10 տարով զրկել որևէ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Սակայն, ամբաստանյալը ճանաչել է իրեն առաջադրված մեղադրանքը, և դատարանը մեղմ դատավճիռ է կայացրել:
Բասկյան ԷՏԱ (ETA — Euzkadi Ta Azkatasuna բասկերենից՝ «Հայրենիք և ազատություն») կազմակերպությունը հիմնադրվել է 1959 թվականի հուլիսի 31-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին