ԼՂՀ ԱԺ նախագահը Ռուբեն Մելիքյանին ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմին
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Շուշիում մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի՝ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի գործունեությունը եւ իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել նրան՝ ՄԻՊ ինստիտուտի ձեւավորման համար:
Աշոտ Ղուլյանը նոր օմբուդսմենին ներկայացնելիս մասնավորապես ընդգծել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ Ռուբեն Մելիքյանի մասնագիտական պատրաստվածությունը եւ աշխատանքային հարուստ փորձը թույլ կտա նոր մակարդակի հասցնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:
Արցախի Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը շնորհակալություն է հայտնել Յուրի Հայրապետյանին՝ ՄԻՊ գրասենյակի ստեղծման եւ կատարած աշխատանքների համար եւ նշել, որ թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանա արդարացնել այն վստահությունը, որն այսօր ստացել է Ազգային ժողովի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Փորձելու եմ օգտագործել նոր հարթակներ և ամբիոններ. Ռուբեն Մելիքյան
- Ռուբեն Մելիքյանը նշանակվեց ԼՂՀ ՄԻՊ պաշտոնում
- Ռուբեն Մելիքյանը պատրաստ է աշխատել ԼՂՀ ՄԻՊ պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում