Լավրով. Հանդիպում ենք նախատեսում
ԼՂ հարցով միջնորդների ու կողմերի մասնակցությամբ հանդիպում է նախատեսվում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Россия сегодня»-ի հետ հարցազրույցում:
«Պլանավորում ենք հանդիպում, քանի որ հարցը հիմա ուշադրության մեծացում է պահանջում: Շուտով, կարծում եմ, կպայմանավորվենք առաջիկա շփումների մասին»,-ասել է ԱԳ նախարարը:
Հարցին, դա լինելո՞ւ է եռակողմ, թե երկկողմ մակարդակով հանդիպում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, Լավրովը պատասխանել է. «Իհարկե, միջնորդների ու կողմերի մասնակցությամբ, քանի որ այդ աշխատանքը պահանջում է հավաքական ձևաչափ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ