Կիևում մայիսի 8-9-ին արգելել են օգտագործել Հաղթանակի դրոշը
Կիևում մայիսի 8-ի և 9-ի տոնակատարությունների ժամանակ արգելել են օգտագործել Հաղթանակի դրոշը: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի Ազգային հիշատակի ինստիտուտի մամուլի ծառայությանը։
«Հաղթանակի դրոշը, որը միավորում է մանգաղը, մուրճը և աստղը, կոմունիստական տոտալիտար վարչակարգի խորհրդանիշն է: Իսկ այդ խորհրդանիշերի ցուցադրումը արտիստների հանդերձանքի վրա կոմունիստական ռեժիմի քարոզչություն է, ինչն էլ արգելվում է օրենքով»,-ասված է մամուլի հաղորդագրությունում:
Մայիսի 8-ը Ուկրաինայում Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի օրն է: