ԼՂՀ անկախության ճանաչումն առաջիկայում նոր թափ է ստանալու. ՀԺ
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, թե կարծում է, որ առաջիկայում ԼՂՀ անկախության ճանաչումը նոր թափ է ստանալու: ԼՂՀ ԱԳ նախարարն էլ ասել է, թե առաջիկայում միջազգային ճանաչման շարանի ականատեսը կլինենք:
«Դա թույլ կտա ապահովել բանակցային գործընթացի անդառնալիությունը»,- «Ազատությանը» ասել է ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Իր հերթին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ ԼՂ հարցով առաջիկայում ծրագրվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ. «Ծրագրում ենք, որովհետև գործը այդպիսի առանձնահատուկ ուշադրություն է պահանջում: Համաձայնեցնում ենք կողմերի հետ, շուտով, հավանաբար, կլինի առաջիկա հանդիպումը համանախագահների, կողմերի մասնակցությամբ»,- ասել է Լավրովը»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ