«Շատ երկար չեմ մտածել, որովհետև այս գործը շատ կարևոր է». Ռուբեն Մելիքյանը՝ ԼՂՀ ՄԻՊ նշանակվելու մասին. ՀԺ
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը քննարկելու է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջադրվել է Հայաստանի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի թեկնածությունը, և արդեն կասկած չկա, որ ԼՂՀ ՄԻ երկրորդ պաշտպանը հենց նա է լինելու:
Մելիքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հեռախոսազրույցում այդ պաշտոնը ստանձնելու իր որոշումն այսպես է բացատրել. «Չեմ կարծում, որ որոշման շարժառիթը երկար բացատրության կարիք ունի: Կարծում եմ, ապրիլի 2-ից հետո մեր բոլորիս առաջնահերթությունները փոխվել են: Առաջարկը ընդունելու հարցում ես շատ երկար չեմ մտածել, որովհետև այս գործը շատ կարևոր է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում