Լրատվամիջոցի ղեկավարի գործը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ
Ազգային ժողովի պատգամավորից «Analitik.am» կայքի տնօրենի կողմից գումար շորթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի առանձին հանձնարարության կարգով ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին Գլխավոր դատախազի լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ, վկայակոչելով Քննչական կոմիտեին, Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Analitik.am» լրատվական կայքի պատասխանատու Ա. Հովհաննիսյանի և նրա օգնական Վարդիթեր Գ.-ի կողմից գումար շորթելու դեպքով քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված շորթումը»:
Իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացրած պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է:
Հարակից հրապարակումներ`
- Ուրիխանյանը չի պատրաստվում ցուցմունքներ տալ «Analitik.am»-ի սեփականատիրոջ դեմ
- Մանրամասներ լրատվական կայքի ձերբակալված պատասխանատուի և օգնականի գործից
- Լրատվական կայքի տնօրենը և աշխատակիցը ձերբակալվել են՝ շորթման կասկածանքով