Հալեպահայ աշակերտներն իրենց խնայողություններն ուղարկում են Արցախ
Հակառակ Սիրիայում տիրող ծանր իրավիճակի, Հալեպի Ազգային Սահակյան և Զավարյան վարժարանների աշակերտները փորձում են իրենց զորկացությունը հայտնել Արցախին ու իրենց փոքրիկ, բայց անչափ խորհրդանշական ներդրումն ունենալ: Այս մասին գրում է «Հայերն այսօր» կայքը:
Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Բերիո Հայոց թեմի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ վարժարանների աշակերտները իրենց առօրյա ծախսը խնայելով՝ «փոքրիկ» խնայողությունները որոշել են հատկացնել արցախյան գոյապայքարի մասնակիցներին, Արցախի իրենց հայրենակիցներին:
«Սա գոյատևելու հաստատակամության լավագույն արտահայտությունն է: Այսօր հալեպահայ մանուկն ու պատանին իր ապրած դժվարությունների, ռմբակոծությունների ու անապահով իրավիճակի ծանրությունը սեփական մաշկի վրա զգալով, ուրիշներից շատ ավելի լավ է հասկանում, թե ինչ է նշանակում պատերազմ, ինչ է նշանակում վտանգված լինել»,- նշել է Ժիրայր Ռեիսյանը:
Հալեպահայ փոքրիկներն իրենց նվիրատվությունը կատարել են մայիսի 3-ի առավոտյան՝ տարեվերջյան քննությունից առաջ, երբ քաղաքը հրթիռակոծության և պայթյունների տարափի տակ էր: