Պետք է վերցնենք ու ճանաչենք ԼՂՀ անկախությունը. Գ.Եղիազարյան
«Հայաստանում, աշխարհում բնակվող բոլոր հայերը նույն կարծիքին են, որ պետք է ճանաչվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, սակայն այսօր խնդիրն այն է՝ ժամանա՞կն է, թե՞ ոչ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը:
«Այսօր դեռևս այդ ժամանակը չէ: Դա կնշանակի, որ մենք անելիք չունենք, բանակցությունները մի կողմ ենք դնում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ տարիների ընթացքում կամա թե ակամա որոշակի քայլեր ձեռնարկելով՝ հասնելու են նրան, որ հայոց երկրորդ պետությունը ճանաչվի Հայաստանի, աշխարհի կողմից:
Ասուլիսին ներկա ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այլ կարծիքի է, նա ընդգծեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, այլապես հետո դժվար է լինելու:
Նա նշեց, որ, իհարկե, այդպես դիվանագետները կընկնեն որոշակի վատ վիճակի մեջ, քանի որ այս խնդրի հետ կապված բոլոր փաստաթղթերն լրիվ այլ դրույթների վրա են հենված, ինչպես նաև այդ դեպքում Ադրբեջանը կաշխատի Հայաստանի դեմ:
«Բայց եթե Ադրբեջանը մի կողմ է շպրտում միջազգային նորմերը, հաշվի չեն առնում, մենք պե՞տք է հաշվի առնենք: Պետք է վերցնենք ու ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը, քանի որ Ադրբեջանն անցել է ռուբիկոնը, հարձակվել խաղաղ բնակչության վրա»,- ասաց Գ.Եղիազարյանը:
Ըստ նրա, Հայաստանը ճանաչելով ԼՂՀ անկախությունը՝ ճանապարհ կբացի նաև մնացած երկրների համար, ովքեր նույնպես կճանաչեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց