Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա ծավալի, Արցախի ճանաչման հարցը կմտնի օրակարգ. Շավարշ Քոչարյան
«Տվյալ պարագայում Կառավարության եզրակացությունն այն է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը պայմանավորված է երկու հայկական պետությունների միջև բանակցությունների արդյունքով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները»,- այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցւոմ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին նախագիծը նշանակո՞ւմ է բանակցությունների ավարտ:
Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ փոխնախարարը նշեց, որ այնտեղ կան հատվածներ, որոնք շատ հստակ են. « Առաջինը, որ այլընտրանք չկա խնդրի խաղաղ կարգավորմանը, որին մենք միանշանակ կողմ ենք, իհարկե չկա այլընտրանք, որ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը՝ այն, ինչի մասին ինքն ասում էր նաև Երևանում,այնպես որ այդ բոլորը նորմալ է: Ինչ վերաբերում է բուն ճանաչման խնդրին, ապա մեր դիրքորոշումը շատ հստակ է ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանակ օրակարգ կտնի:
Հարցին՝ արդյոք ԼՂՀ անխակության ճանաչումը կնշանակի Մինսկի գործընթացի ավարտ, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան, այլ ոչ թե մեր իրավական քայլերը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ըստ էության դրական եզրակացություն տվեց Արցախը ճանաչելու նախագծին. Զարուհի Փոստանջյան
- Հաստատվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը
- Կառավարությանը ներկայացվել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագիծ