Պեսկով. Մոսկվան ակնկալում է, որ հակամարտության կողմերը չեն սրի լարվածությունը
Մոսկվան ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կխախտեն առանց այն էլ փխրուն զինադադարը: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ոչ դա չի քննարկվել Մոսկվայի հետ: Մենք շատ ուշադիր հետևում ենք այս համատեքստում կայացվող որոշումներին: Եվ իհարկե, մենք շարունակում ենք ակնկալել, որ հակամարտության կողմերը չեն դիմի այնպիսի քայլերի, որոնք կարող են խախտել բավականին փխրուն զինադադարը, որն ընդհանուր առմամբ կսրի լարվածությունը Լեռնային Ղարաբաղում»,-նշել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը քննարկվել է Մոսկվայի հետ: