Ջոդի Ֆոսթերն աստղ է ստացել հոլիվուդյան «Փառքի ծառուղում»
Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» արդեն կա ամերիկացի օսկարակիր դերասանուհի, պրոդյուսեր և ռեժիսոր Ջոդի Ֆոսթերի անվանական աստղը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
«Փառքի ծառուղում» սա 2580-րդ աստղն է: Աստղեր նվիրված են հայտնի անձնավորություններին, ովքեր մեծ ձեռքբերումներ են ունեցել կինոյի, հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի ասպարեզներում։ Աստղեր են շնորհվում ոչ միայն իրական մարդկանց, այլ նաև գեղարվեստական կերպարների։
Ջոդի Ֆոսթերն առավել հայտնի է «Գառնուկների լռությունը» (1991) ֆիլմում մարմնավորած իր կերպարով: Ընդհանուր թվով, նկարահանվել է 75-ից ավելի ֆիլմում, 6 ֆիլմի ռեժիսոր է, 7 ֆիլմի պրոդյուսեր։