Այս պահին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փաստացի գտնվում է փակուղում. քաղաքագետ
Լավրովի տրամաբանությունը հասկանալի էր, քանի որ նշում է, թե Ռուսաստանը տեղյակ է, որ Հայաստանում նման նախաձեռնություն կա: Լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի անկախության ճանաչման հետ կապված հայտարարությանը:
«Չեմ բացառում իրավական-քաղաքական նախաձեռնություններ, օրինակ՝ ռազմական պայմանագրի նախապատրաստում ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև»,-կարխիք հայտնեց նա:
Նրա խոսքով՝ եթե ճանաչվի ԼՂՀ անկախությունը, ապա այլ ռազմաքաղաքական իրավիճակ կստեղծվի։
«Այս պահին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փաստացի գտնվում է փակուղում: Եթե Ադրբեջանում մտածում էին, որ այդ չորս օրվա ընթացքում կարող են փոխել դիվանագիտական ստատուսը, դա տեղի չունեցավ»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի զսպման ամենակարևոր միջոցը ռազմաքաղաքականն է:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Մոսկվան ակնկալում է, որ հակամարտության կողմերը չեն սրի լարվածությունը
- Արցախի անկախության ճանաչման հարցը շարունակում է մնալ Հայաստանի «ոսկե փամփուշտը». Սերգեյ Մինասյան
- Լավրով. Հանդիպում ենք նախատեսում
- Սերգեյ Լավրով. Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր փոխպայմանավորվածությամբ
- Հաստատվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը