Սերժ Թանկյան. Ոգեշնչվեցի ու երգ գրեցի արցախցիների մասին
Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down Սերժ Թանկյանը նոր երգ է նվիրել Արցախին, որի պրեմիերան կայացել է RollingStone.com-ում: Այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից:
«Մի քանի օր առաջ ես ոգեշնչվեցի և երգ գրեցի արցախցիների մասին: Դրանից հետո մենք նկարահանեցինք տեսահոլովակ, որի պրեմիերան կայացավ RollingStone.com-ում: Ես շատ շնորհակալ եմ սրա համար: Հատուկ շնորհակալություն Ռենդ Քորթնիին ամեն ինչ շատ արագ կազմակերպելու համար»,- գրել է Թանկյանը:
RollingStone.com-ում Սերժ Թանկյանը գրել է. «Ես չեմ հավատում պատերազմներին, սահմաններին, բայց խորապես հավատում եմ ինքնորշման իրավունքին և առանց ճնշումների կյանքին: Հետևաբար ժամանակն է, որպեսզի աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին