Վալերի Գերգիևի ղեկավարությամբ նվագախումբը ելույթ է ունենալու ազատագրված Պալմիրայում
Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ այսօր համերգով հանդես է գալու սիրիական հնագույն Պալմիրա քաղաքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Համերգը կրելու է «Աղոթքով՝ Պալմիրայի մասին. երաժշտությունը կենդանացնում է հին պատերը» խորագիրը, կայանալու է համաշխարհային ճանաչում ունեցող Պալմիրայի ամֆիթատրոնում:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Մարտի 27-ին սիրիական բանակը, աշխարհազորայինները, ռուսների օգնությամբ ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից:
Պալմիրայն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Հագույն Պալմիրան ահաբեկիչների գործողությունների արդյունքում մեծապես տուժել է:
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԵՍԿՕ. Պալմիրայի հնագիտական համալիրի հիմնական մասը պահպանվել է
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնադրամ է ստեղծել Պալմիրայի վերականգնման համար
- Պալմիրայի ամենահայտնի հուշարձանները ոչնչացված են. Սիրիայի թանգարանների դիրեկտորատի ղեկավար
- Շվիդկոյ. Պալմիրայի վերականգնումը կարող է 5-7 տարի տևել
- Պիոտրովսկի. Պալմիրայի մեծ մասը կարելի է և պետք է վերականգնել