Զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության կարգը՝ ներքին շրջանառության մեջ
Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ կարգը ներքին շրջանառության մեջ է: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ 10 օրվա ընթացքում արդյունքները կամփոփվեն, նախագիծը կհրապարակվի, որից հետո կսկսվեն աշխատանքները:
«Դա ենթադրում է քրտնաջան և ամենօրյա աշխատանք ու ներգրավվելու է նաև մյուս կառույցները, այդ թվում՝ Պաշտպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժումները, որպեսզի ծրագրերը, որոնք նպատակաուղղված են լինելու երկարաժամկետ, կայուն եկամուտներ ստեղծելուն, լինեն հիմնավորված և ըստ էության»,- նշեց Արծվիկ Մինասյանը: