Արծվիկ Մինասյանը՝ մենաշնորհների մասին
Հակամենաշնորհային քաղաքականությունը պետք է սկսել օրենսդրությունից, օրենսդրության վերանայումից, և դա ոչ մեկ, ոչ երկու ամսվա խնդիր է: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Սա քաղաքականություն է, որ որդեգրվում է, և սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ այդ աշխատանքները հիմա իրականացվում են: Առանձին դեպքերում կան նաև միջնորդություններ, որպեսզի ապահովել հավասար մրցակցային պայմաններ, որոնց ուղղությամբ քայլեր ձեռնարկում ենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ այդ նախագծերը կհրապարակվեն, կլինեն լայն քննարկումներ, կհնչեն գնահատականներ նաև օրենքների կիրառման վերաբերյալ:
Հարցին, թե այդ օրենքների ընդունումից հետո մենաշնորհներ չե՞ն լինի, էկոնոմիկայի նախարարաը պատասխանեց. «Խոսքը գնում է արհեստական մենաշնորհների մասին կամ ներմուծումների անհավասար պայմանների մասին: Այս տիպի երևույթների վերացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ են լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: