Վարչապետը հորդորեց նախարարներին այցելել զոհված զինծառայողների ընտանիքներին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի այսօրվա նիստում նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հորդորեց մարզերում գտնվելու ժամանակ այցելել նաև ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:
Նրա խոսքերով՝ իրենք պայմանավորվածություն ունեին բոլոր նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարների հետ, որպեսզի ամիսը մեկ անգամ այցելեն մարզեր:
«Իհարկե, նախարարներ կան, որ այցելում են, նախարարներ կան, որ ծանրաբեռնվածությունից ելնելով, գոնե ես այդպես եմ պատկերացնում և ընդունում, չեն այցելում ու պետք է սկսեն այցելել: Նաև առաջարկում եմ, որ տվյալ բնակավայրում, քաղաքում, մարզում լինելուց՝ անպայման այցելել քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, ծանոթանալու նրանց սոցիալական խնդիրներին: Եթե հարց կլինի՝ դրանք բարձրացրեք կառավարությունում և կքննարկենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց